Բժշկուհի Անուշ Աբրահամյանը վերստին կիսվում է իր մասնագիտական ձեռքբերումով, որը կարևոր է հայկական ընտանիքների լիարժեք երջանկության համար։ Նա իր հաջողության ևս մի դրվագ է ներկայացրել։ Բժշկուհու հաջողությունը մի ընտանիքի երջանկություն է ենթադրում։ Բժշկուհին գրում է․

«Կրկին հաղթեցինք․ այս անգամ 16 տարվա անպտղությանը։ Մինչ ինձ դիմելը՝ 6 անհաջող ԱՄԲ փորձեր 2 այլ կենտրոններում կատարված, այդ թվում նաեւ փոխնակ մոր մոտ անհաջող փորձեր, պացիենտկայիս մոտ վաղաժամ ծննդաբերություն՝ սարսափելի ելքով, վիժումներ, 2 անգամ արտաարգանդային հղիություններ։

Մի խոսքով տարիներ շարունակ անհաջողություններից հետո եկան այցելության մեծ վստահությամբ ու հավատով, որ միասին կհասնենք երազանքին։ Կատարեցինք ԱՄԲ։ Այժմ հղի է փոխնակ մայրը (ԱՄԲ-ի 2-րդ տեղադրման փորձից), քանի որ ունենք սառեցված սաղմիկներ։

Վստահ եմ, որ շուտով հենց պացիենտկայիս էլ կանենք տեղադրում եւ 2րդ բալիկին էլ կունենանք»,- իր ուրախությամբ լի գրառումը եզրափակում է Անուշ Աբրահամյանը։