Երեկվանից համացանցում նյութեր են պտտվում, որոնք տեղեկացնում են, որ Մհերը բաժանվել է իր տիկնոջից։ Այս նյութերին իր հարթակում անդրադարձ է կատարել անձամբ Մհերը՝ մեկնաբանելով նյութը ավելի լայն դիտակնյունից։

Տեղադրելով նման բովանդակությամբ նյութերից մեկի նկարը՝ Մհեր Արմենիան գրել է․ «Երեկվանից հետևում եմ սոցցանցերում իմ և իմ ընտանիքի վերաբերյալ կեղծ լուրերին։ Կուզենամ ասել հետևյալը. Լավ կլիներ մտածեիք, թե ինչպե՞ս բաժանեցին ձեզ իրարից, ինչպե՞ս բաժանեցին Արցախը Հայաստանից»։

Նա խորհուրդ է տվել վերլուծել և հասկանալ, թե ինչպես եղավ, որ հանրությունը սկսել բաժանվել սևերի և կամ սպիտակների։ Երգիչը նշել է, որ ինքը չի բաժանվել, չի բաժանվել, որ չուրախացնի չարակամներին, որոնք սպասում են դրան։

«Հայցում եմ Աստծո Ողորմությունը բոլորիդ։ P.S.Հավերժ Հիշատակ 1988-ի երկրաշարժի զոհերին»,- երկրաշարժի հետևանքով մահացած անմեղ քաղաքացիների հիշատակը հարգող մեկնաբանությամբ էլ իր հրապարակումը եզրափակել է Մհերը։