Հայկ Թորոյանը գրում է․ «Հատիս լեռան վրա մեկնարկել են Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման աշխատանքները։ Կոտայքի Մարզի Հատիս գյուղը մոտ ապագայում կդառնա Հայաստանի տուրիզմի ոլորտում կարևորագույն նշանակության միջավայր։

Այժմ կարող եմ հորդորել այն մարդկանց, որոնք ցանկանում են Հայաստանում նոր բիզնես հիմնել, ապա շտապեն Հատիս գյուղում և գյուղի մոտակայքում հողեր գնել, հյուրանոցների և նման հանգստյան գոտիների պրոեկտներ կառուցել։

Բայց, չե՛մ զլանա և կավելացնեմ, որ Ծաղկաձորը լինելով տուրիզմի կարևոր միջավայր, ամբողջ Ծաղկաձոր համայնքի ճանապարհները գտնվում են ոչ բարվոք վիճակում, պարզապես խայտառակություն է։

Ես չգիտեմ՝ ով է Ծաղկաձոր համայնքի ղեկավարը, բայց հորդորում եմ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատկան մարմիններին, նախարար Գնել Սանոսյանին, ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի ուշադրության կենտրոնում պահեն տուրիզմի համար կարևոր նշանակություն ունեցող բոլոր համայնքները և առաջնային պլան վերցնել ճանապարհների բարելավվումը»,- իր գրառումը եզրափակում է Հայկ Թորոյանը։