Գրող Համբարձում Համբարձումյանը գրում է․ «Առնվազն 4 տարի ՔՊ-ն իշխանության ա լինելու։ Էս համազգային աղետից հետո ՔՊ-ական պաշտոնյաները պետք ա ծանր մեղքի գիտակցումով, վիզները ժողովրդի առաջ ծուռ աշխատեին, ցուցադրաբար զրկելով իրենք իրենց հարմարավետությունից, հաճույքներից ու բարեկեցությունից։

Պիտի ամեն կերպ փորձեին ատելության մթնոլորտը մեղմել, մոբիլիզացնել հասարակության համազգային խնդիրները լուծելու համար։ Բայց իմ գնահատմամբ չի արվում դա։ Էն, որ վերջին ընտրություններին ժողովուրդը համարեց, որ Քոչարյանի մեղքը ավելին ա, քան Նիկոլինը և մեծ մասը նախընտրեց վերընտրել Նիկոլին, նորից արխայնացրել ու «սովորական» ռեժիմի մեջ ա դրել իշխանությանը։ Այնինչ մենք բոլորովին էլ սովորական վիճակում չենք։

Կոչ եմ անում իշխանությանը ցուցադրաբար դադարեցնել ափռ-ցփռ ծախսերը, երկխոսություն սկսել քաղաքական ուժերի հետ, վերջապես վերականգնել ու զարգացնել բանակի պոտենցիալը։ Ժողովրդագրական աղետալի վիճակը շտկելու ուղղությամբ ֆինանսական հատկացումների առումով առաջընթաց կա, բայց միայն դա բավարար չի, վերաբերմունք, մշակույթ է պետք փոխել, ՔՊ-ի գաղափարներից մեծ հայրենադարձության ծրագրի ուղղությամբ ա պետք աշխատել։

Սփյուռքահայ ինչ-որ գործիչների մուտքը արգելելով ո՞նց եք հայրենադարձությանը նպաստելու, թեկուզ ինչ-որ զանցանք են կատարել։ Ուզում եմ ճանապարհներին հայտարարություններ, պլակատներ տեսնել, թե ոնց են ծառայած երիտասարդներին հրավիրում զինվորական աշխատանքի որպես մարտական դրոն վարողներ, որպես հատուկ ջոկատայիններ։

Գրողը տանի, ուղերձ տվեք հասարակությանը, որ պատրաստվում եք ապահովել անվտանգությունը, որ կարմիր գծեր կան, որոնք չեք անցնի։ Էդ ուղերձը հակառակորդին էլ հասցրեք։ Սենց ամեն միջադեպից հետո ռուս խաղաղապահների առաքելությունից բողոքելով, ՀԱՊԿ-ի անգործությունից բողոքելով մինչև ե՞րբ։ Ցույց տվեք, որ գործ եք անում, եթե անում եք»։