Նախօրեին Եռաբլուրի բարձունքը առավել մարդաշատ էր․ շատերը եկել էին իրենց թանկագին հերոսների մահվան տարելիցը հենց հերոսների օգնությամբ հաղթահարելու։ Արդեն երկու տարի է, ինչ հայաստանյան օդը ծանրացած է մայրերի հոգեմաշ մրմունջով ու կսկիծով։

Մխիթար Գալեյանը սեպտեմբերի քսանյոթին մեկնարկած մարտական գործողությունների առաջին անգին կորուստներից է։ Նա իր ընկերների հետ կարողացել է հերոսի օրինակ դառնալ՝ պատվով պաշտպանելով իրենց վստահված դիրքը։

Թեև Մխիթարի ծնողները իրենց թանկ զավակի մահից հետո նոր որդի են լույս աշխարհ բերել, մեկ է նրանց ցավը մշտանորոգ է ու անամոք։ Մխիթարի մայրիկը՝ Աստղիկը, որ հաճախ է իր տղայի շիրիմին այցելում, երբեմն իր հոգու ձայնն է բարձրացնում տեղի ունեցածի և ունեցողի առիթով, հուզառատ գրառում է արել։

Նա իր գրառման մեջ հիշել է Մխիթարի հետ իրենց վերջին հանդիպումը։ Տղայի աչքերը թախծոտ են եղել։ Մայրը ասում է, որ երբևէ չի մոռանա այդ աչքերը։ Մանրամասները՝ կից։