«Կներես ինձ երբևէ իմ պատճառով տխրելու համար, ես քեզ շատ եմ սիրում․․․» Ալեն Սիմոնյանի կնոջ՝ Մարիամ Մարգարյանի հուզիչ գրառումը՝ ուղղված մայրիկին

Ալեն Սիմոնյանի կինը՝ Մարիամ Մարգարյանը, ինչպես հայտնի է, «Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի դուստրն է։ Այսօր Արմինե Օհանյանի ծննդյան օրն է։

Մարիամ Մարգարյանը հուզիչ գրառմամբ շնորհավորել է մայրիկի ծննդյան տարեդարձը։ Նա գրել է հետևյալը․ «Այսօր աշխարհի ամենալավ մայրիկի, ամենահոգատար տատիկի, ամենասկզբունքային, ամենաուժեղ, բայց միևնույն ժամանակ նաև ամենանրբազգաց կնոջ 60-ամյակն է:

Մամ ջան, ծնունդդ շնորհավոր: Առաջին հայացքից կթվա, թե արդեն վախենալու տարիք է, բայց ես համոզված եմ, որ ճիշտ հակառակն է: Կյանքիդ բոլոր պարտքերն արդեն տվել ես, ժամանակն է ինքդ քո համար ապրելու, ամեն րոպեն վայելելու:

Մենք էլ կողքից ամեն բանի պատրաստ ենք, միայն, թե դու անհոգ ու երջանիկ լինես: Կներես ինձ երբևէ իմ պատճառով տխրելու համար, ես քեզ շատ եմ սիրում և շատ եմ շնորհակալ ամեն ինչի համար»,- իր հրապարակումը եզրափակել է Մարիամ Մարգարյանը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: