Կյանքից հեռացել է պատգամավոր Վիգեն Խաչատրյանը․ մանրամասներ դեպքից

Այսօր բազմաթիվ քաղաքական գործիչներ մեծ ափսոսանքով ու ցավով հայտնեցին այն մասին, որ կյանից հեռացել է պատկառելի ու հարգված պատգամավոր Խաչատրյան Վիգենը, որը ներկայում Խորհրդարանում ներկայացնում էր գործող քաղաքական ուժը։

Խաչատրյան Վիգենը ծնունդով Իջևանից էր։ Մասնագիտությամբ ճարտարագետ էր ու էլեկտրիկ է եղել։ Երկար տարիներ զբաղվել է քաղաքական գործունեությամբ՝ զբաղեցնելով տարատեսակ կարևոր պարտականություններ ու պաշտոններ։

Պատգամավորը, ինչպես հայտնի է դառնում լրատվությունից, կյանքից հեռացել է սրտամկանի ինֆարկտի պատճառով։ Ցավոք սրտի, այս լուրը ևս ոչ միանշանակ արձագանքներով է ընդունվել։ Ոմանք համացանցում իրենց անթաքույց ուրախությունն են հայտնել տեղի ունեցածի առիթով։

Ի պատասխան այդ արձագանքների՝ Բաբկեն Թունյանը գրել է․ «Հայ մարդու մահով ուրախացող «հայեր», երկար կյանք ու առողջություն ձեր ծնողներին: Երևի էս տարիքում գոնե իրենց հաջողվի ձեր մեջ մի քիչ մարդկություն սերմանել (չնայած քիչ հավանական է)»։

Рейтинг
( 1 оценка, среднее 2 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: