Կյանքից հեռացել է արևելագետ, պատմաբան հայուհին, որը եղել է Փրինսթոնի համալսարանի դեկանը․ իսկ ի՞նչ գիտեք դուք նրա մասին

Լինում են դեպքեր, երբ ականավոր հայազգի անհատների, մասնավորապես կանանց նշանակալի ու արժեքավոր գործունեության մասին հատկապես հայրենիքում քչերն են տեղեկանում և այն ըստ արժանվույն գնահատում։

Նինան Գարսոյանը այդ անհատների շարքին է դասում, որի անցած ուղի հիրավի հպարտության առիթ է։ Ցավոք սրտի, նա վերջերս լքել է երկրային կյանքը, սակայն թողել է իր արժեքավոր գործունեության մասին պատմող բազմաթիվ փաստեր և իրողություններ։

Նինա Գարսոյանի մասին Արփինե Առուշանյանը գրում է․ «99 տարեկանում մահացել է արևելագետ, պատմաբան Նինա Գարսոյանը։ Եղել է Փրինսթոնի համալսարանում դեկան (ի դեպ, առաջին կինը, ով զբաղեցրել է այդ պաշտոնը), Ֆորդի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, Սմիթ քոլեջի պրոֆեսոր։

Եղել է նաև Կոլումբիայի համալսարանի պատվավոր պրոֆեսոր, Ամերիկյան միջնադարագետների ակադեմիայի և Բրիտանական ակադեմիայի թղթակից անդամ, Փարիզում լույս տեսնող հայագիտական «Ռևյու դեզ Էթյուդ Արմենիեն» հանդեսի գլխավոր խմբագիրը։ Նախանձելի կենսագրություն գիտնականի, համալսարանականի համար»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: