Հանրահայտ երգչուհիներից Քրիստինե Պեպելյանը սկսել է շատ ավելի իր հրապարակումներում ցուցադրել իր արևավառ դեմքով բալիկին՝ նրա մասնակցությամբ հիմնականում զվարճալի կադրեր տեղադրելով։ Քրիստինեի հիմնական ուրախությունը հենց տղան է՝ Արեգը։

Սրան հակառակ, Քրիստինեն շատ սակավ է խոսում մայրիկի մասին, չնայած որ նրան չափազանց շատ է սիրում։ Մայրը Քրիստինեի մշտական ընկերն ու ուղեկիցն է։ Քրիստինեն տարբեր առիթներով խոսել է այն մասին, թե ինչպես է մայրը մշտապես նրա կողքին գտնվում ու սատարում իրեն։

Հիշեցնենք, որ երգչուհին մեծացել է առանց հայրական ներկայության, սակայն մայրական հոգածությունն այնքան մեծ է եղել, որ երգչուհին լիարժեք ու երջանիկ մանկություն է ունեցել։ Այդ առիթով նա մշտապես երախտապարտ է մորը։

Հայրենիքի հեռու ապրող երգչուհու կողքին դարձյալ մշտական նեցուկը մայրն է։ Քրիստինեն մի արևոր լուսանկար է տեղադրել՝ գրելով․ «Կյանքիս երկու արևները՝ Արեգս և արև մայրս»։