Նարեկ Սարգսյանը, որ փորձում է իր հրապարակումներով փոխել հանրային մտածողությունը, ավելի լայնախոհ ու առաջադեմ գաղափարներ քարոզել, գրում է․ «Ինչ պայմաններով եմ ես պատրաստ ամուսնանալ։

1. Ես կամուսնանամ պայմանագրով, ըստ որ իմ ողջ ունեցվածքը պատկանում է միայն ինձ և ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքը, որը ձեռք է բերվել իմ միջոցներով միայն իմ սեփականությունն է։ Իմ կինը իմ սեփականության վրա որևէ իրավունք չունի։

2. Իմ կնոջ աշխատած ողջ փողը և սեփականությունը պատկանում է իմ կնոջը։ Եթե կինս չունի կարողություն, բայց ուզում է ունենալ, ապա ես իմ կնոջը կտամ այնպիսի կրթության հնարավորություն, որ կարողանա ինքնուրույն ֆինանսական կարողություն ստեղծել և տնօրինել։

3. Կհոգամ կյանքի համար անհրաժեշտ բոլոր ծախսերը։ Իմ կինը կունենա հիանալի կյանքով ապրելու հնարավորություն, չի ունենա ո՛չ մի ֆինանսական հոգս կամ տան աշխատանք։ Խոհանոց, մաքրություն, առևտուր, լվացք և մնացած բոլոր տան աշխատանքները կանեն տան աշխատողները։

4. Շոփինգի համար ես կտրամադրեմ բավարար քանակի փող, պայմանով, որ բոլոր գնված ապրանքները պետք է օգտագործվեն։ Եթե իմ կինը ցանկություն ունի գնելու օրը հազար հատ շոր և դրա 90 տոկոսը երբեք չհագնել, ապա խնդիր չկա, բայց դա կանի ոչ թե իմ աշխատած փողով, այլ՝ իր աշխատած փողով։

5. Իմ կինը երեխա ունենալու դեպքում կունենա դայակ, որը կանի բոլոր անհրաժեշտ գործերը։ 6. Այդ ամբողջ ազատված ժամանակը իմ կինը պետք է հատկացնի կրթությանը, գնա կուրսերի և անընդհատ աճի։

7. Իմ կնոջից ես սպասում եմ, որ օգնի ինձ բիզնեսում, օրը 2-3 ժամ բիզնես քննարկումներ անի հետս, ուղեկցի ինձ կարևոր հանդիպումներում, միշտ զգոն լինի և հնարավորինս շատ հարցերում պատասխանատվություն ստանձնի»։