Արմեն Մուրադյանը հերթական տաղանդավոր անհատի մասին է պատմել իր հարթակում՝ ներկայացնելով կիսով չափ ֆիլիպինուհի, կիսով չափ հայուհի Ստեֆանիլ Մարաշլյանի մասին, ով ցանկանում է ապրել, աշխատել ու կայանալ հենց Հայաստանում։

Ստեֆանիլ Մարաշլյանի հայրը հայ է։ Նա սկզբնապես ապրել ու կրթություն է ստացել Ֆիլիպիններում, ապա՝ ԱՄՆ-ում։ Նա Հայաստան է տեղափոխվել 2015 թվականին։ Այստեղ Ստեֆանիլը շատ արագ ու սիրով սովորում է հայոց լեզու, սիրահարվում է Հայաստանին։

Այժմ հայերենին փայլուն տիրապետող բժշկի մասնագիտություն է ստանում։ Նա հաճույքով է ուսանում հայկական միջավայրում։ Դեևս չի կողմնորոշվել, թե բժշկության հատկապես որ ոլորտի մեջ է խորամուխ լինելու, սակայն սիրում է իր գործը։

Ստեֆանիլը խոստովանում է, որ բազմաթիվ ընկերներ է ձեռք բերել, մեծ հարգանքով է վերաբերվում իր դասախոսներին։ Նա հիմա աշխատում է երևանյան դեղատներից մեկում՝ անցնելով պրակտիկա և խորացված ուսումնասիրելով դեղերը, դրանց բաղադրությունն ու կիրառումը