Այս տարին ևս արցախցիների և բոլոր հայերի համար մարտահրավերներով լի տարի էր։ Ամանորը բավականին տխուր ու մտահոգ է դիմավորել արցախցին։ Որքան էլ շատերը փորձեն տոնական տրամադրություն հաղորդել տոնին երեխաների համար, մեկ է, սրտերում դատարկ է։

Արցախցիները ընտանիքներում տոնական տրամադրությունը փորձում են մեծահասակները տոնածառերի միջոցով ապահովել, սակայն նրանց սեղանները հիմնականում կիսադատարկ են։

Ստեփանակերտում ապրող Բալայանների ընտանիքի օրինակով կարելի է ծանոթանալ արցախցիների ամանորյա տրամադրություններին, ապրումներին, մտքերին ու առաջիկա անկնալիքներին։ Ընտանիքը ժամանակին Թաղավարդում է ապրել։

Այժմ հանրահայտ դեպքերի պատճառով նրանք Ստեփանակերտում են, իսկ Թաղավարդում թողել են իրենց սարքած ու շենացրած տունը։ Ընտանիքում առաջիկայում երրորդ զավակնէ լույս աշխարհ գալու։ Ընտանիքի հարսը նշում է, որ իրենք ամանորյա առևտուր չեն արել ու չեն էլ անելու։

Նրանք փոխարենը պարտաստվում են նոր բալիկի լույս աշխարհ գալուն։ Արցախցիների զուսպ Ամանորի մասին պատմող տեսանյութը՝ կից։