Կինս լավագույն ընկերս է. Սևակ Ամրոյանը` երեխա ունենալու ցանկության, առանձին ապրելու մասին

Սևակ Ամրոյանը չի թաքցնում, որ մեծ դժվարությամբ է ընդունել Շանթ հեռուստաընկերության առաջարկը, որ դառնա «Ազգային երգիչ» նախագծի ժյուրիի անդամներից մեկը։ Սևակը պատմում է, որ հրաժարվելու պատճառներից մեկն էլ նրբանկատ չլինելու մտավախությունն էր։

Հետո Սևակը համոզվեց, որ իր մոտ ստացվում է նրբանկատ նկատողություններ անել։ Սևակը չի թաքցնում, որ իր միջի ամաչկոտությունը բեմն ու ճամփորդությունները օգնեցին հաղթահարել, բայց նա դեռ լիովին չի հաղթահարել այն, դեռ քաշված է ու ամաչկոտ։

Սևակը հեռուստատեսությունում հայտնվել է դեռ տասնյոթը չբոլորած։ Ծնողները չէին հավատում նրա երգչի կարիերային։ Ինքն էլ էր դժվար հավատում։ Այսօր նա իր լավագույն ընկերոջը համարում է իր տիկնոջը, որի հետ էլ ներկայումս անցկացնում է իր ժամանակի մեծ մասը։

Շատերը Սևակի ամուսնությունից հետո սպասում են սիրելի երգչից լավ նորության՝ այն է՝ բալիկ ունենալու լուրին։ Երգիչը նշում է, որ սկզբում չեն շտապել այդ հարցում, բայց հիմա մտքներին կա։

Սևակի անկեղծ պատմությունների մանրամասները՝ կցված տեսանյութում։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: