Ուկրաինայի բնակչության մեծ մասն այս պահին ապաստարաններում է, քանի որ անհնար է մեծ քանակի մարդկանց անվտանգ ու պատշաճ տարհանում կազմակերպել ներկայիս լարված իրավիճակում։

Ապաստարաններում տարբեր ազգգերի քաղաքացիներ կան, որոնք անհամբերությամբ սպասում են ընթացիկ իրադարձությունների հստակեցմանն ու մարտական գործողությունների դադարմանը։

Ապաստարաններում գտնվող քաղաքացիներից ոմանք հղի են։ Նրանք հենց ապաստարանում են լույս աշխարհ բերում իրենց բալիկին։ Ուկրաինական պատերազմական այս օրերին ապաստարաններում ծննդաբերության արդեն երկրորդ դեպքի մասին է հանրայնացվում։

Եթե նախորդ անգամ պարզապես նորածին բալիկի լուսանկար էր հրապարակվել ապաստարանից, ապա այս անգամ փոքրիկ տեսանյութ է տեղադրվել, որտեղ երևում է, թե ինչ բերկրանք է ապրում մայրը և նրան շրջապատողները բալիկի լույս աշխարհ գալուց հետո։

Մայրը բալիկին լույս աշխարհ է բերել Լուգանսկում։ Համացանցում առկա կադրը, որտեղ երևում է Լուգանսկում լույս աշխարհ գալու պահից մի հատված, կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։