Որպես նորահայտ դերասանուհի՝ Դավթյան Ռոզան շուտ սիրվեց։ Նրա հանդեպ հանրային սերն էլ բազմաթիվ հետաքրքրասեր հարցերի առիթ է տալիս համացանցում, որոնց Ռոզան սիրով ու արագ պատասխանում է՝ առանց թաքցնելու ոչինչ։

Ռոզան վերջերս, տալով հետևորդներին հետաքրքրքող հարցերի պատասխանները, ասել է, որ ինքը մեկ եղբայր ունի։ Ռոզան նաև իր գեղեցկուհի ու հմայիչ մայրիկի հետ լուսանկար է հանրայնացրել՝ ցույց տալով, որ ինքը շատ նման է մայրիկին։

Շատերին հատկապես զարմացրել է այն փաստը, որ Ռոզայի հայրը շատերին է ծանոթ։ Երբ հետևորդներից մեկի հարցին պատասխանելիս Ռոզան հանրայնացրել է հայրիկի լուսանկարը, շատերը բացահայտել են, որ նա իրենց քաջ հայտնի Շավարշ Դավթյանն է։

Շավարշը ղեկավարում է «Բարի որս» կոչվող որսորդական ակումբը։ Նա հաճախ է ելույթներով կամ հարցազրույցներով հանդես գալիս։

Ռոզան հինգ տարվա նկարահանումների փորձառություն ունի։ Նկարահանվում է նաև գովազդներում ու տեսահոլովակներում։