Նաիրա Զոհրաբյանը մշտապես մեծ սիրով ու հաճույքով է հիշում և պատմում իր մանկության մասին: Նա միշտ ասում է, որ այն երջանիկ բալիկներից է եղել, ով լուսավոր ու պայծառ մանկություն է ունեցել, ջերմ ու հետաքրքիր միջավայրում է մեծացել:

Այժմ հայտնի քաղաքական գործչի մայրը վաստակավոր մանկավարժ է, ով հասցրել է կրթել ու դաստիարակել սերունդներ: Նա երեք աղջիկ է մեծացրել: Այժմ էլ մեծ հարգանք է վայելում իր միջավայրում:

Ն. Զոհրաբյանը հատկապես մեծ սիրով ու հաճույքով է հիշում ընտանեկան առաջին ճամփորդությունը դեպի ծով: Նրանք ճամփորդության գնացել են հայրիկի կապույտ մեքենայով: Ծովի տեսարանը մեծ տպավորություն է թողել չորսամյա Նաիրայի մանկական երևակայության վրա:

Նա խոստովանում է, որ ամեն նագամ ծով տեսնելիս հիշում է չորս տարեկանում իր ստացած տպավորությունը, երբ առաջին անգամ այդքան շատ ջուր է տեսել: Ն. Զոհրաբյանը մշտապես կարևորում է երեխաներին ապահով մանկություն տալու հանգամանքը: