Մանկության խուճուճ մազերով ու անաղարտ ժպիտով լուսանկար է հանրայնացրել հանրաճանաչ հաղորդավարներից մեկը՝ Եգոր Գլումովը։ Նա, ինչպես երևում է լուսանկարից, ունեցել է շատ փարթամ ու գանգուր մազեր։

Գլումովի հետևորդները նկատել են, որ լուսանկարում նա շատ նման է իր տղաներից մեկին՝ Արեգին։ Ոմանք էլ գրել են, որ նրա հայացքն ամենևին էլ չի փոխվել։ Գլումովը լուսանկարը ներկայացրել է իր ներկայիս տեսքը պատկերող մեկ այլ լուսանկարի հետ համեմատությամբ։

Հավելենք, որ Գլումովը բժշկի ընտանիքում է ծնվել ու մեծացել։ Նրա անձի ձևավորման վրա մեծ ազդեցություն է ունեցել հայրական կերպարը։ Գլումովը տարբեր առիթներով խոստովանել է, որ երբևէ ծխախոտ չի ծխել։ Գոռը թեպետ սերտ կապված է արվեստի հետ, բայց չի զբաղվում դրանով։

Փոխարենը Գլումովի կրտսեր եղբայրը՝ Սևակը, որ ապրում է Ֆրանսիայում, զբաղվում է կոնցեպտուալ արվեստով․ նա քանդակագործ է, նախ սովորել է Հայաստանում, ապա գնացել է Իտալիա, իսկ վերոջմ հաստատվել Ֆրանսիայում։