Կարո՞ղ եք ասել, թե որ հայտնի անհատի մանկության լուսանկարն է․ մանրամասներ

Հանրահայտ անհատների մանկության լուսանկարները պարբերաբար են հայտնվում սոցհարթակներում, քանի որ մանկությունը միշտ էլ մեր կյանքի ամենից պայծառ էջերից է լինում․ այն հիշելը նոստալգիկ զգացություններ է առաջ բերում։

Մանկության պայծառ լուսանկարով ժամանակին կիսվել է հանրահայտ արտիստներից Վաչե Թովմասյանը, ով, ինչպես ինքն է ասում, գունեղ ու տպավորիչ մանկություն է ունեցել։ Թերևս այդ հանգամանքն է նաև նպաստել, որ նա ունենա վառ ու ճկուն երևակայական միտք։

Նա մեծացել է իր եղբոր՝ Վահանի հետ։ Նրանք մինչ օրս էլ սերտ կապված են իրար հետ։ Վաչեն Տնտեսագիտական համալսարանում է սովորել, իսկ հետագայում հանդես է եկել սցենարական աշխատանքներ անելով։

Վաչեն ամուսնացել է Գայանեի հետ, ով լրագրող է մասնագիտությամբ։ Նրանք միասին մեկ դստրիկ ունեն։ Այժմ Վաչեն շատ հաճախ է տևական ժամանակով լինում Ամերիկայում՝ բացակայելով հայրենիքից։

Նա նույնիսկ չի կարողացել ներկա լինել սիրելի եղբոր հարսանեկան արարողությանը։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: