Կարո՞ղ եք ասել՝ ո՞ր հայտնի հաղորդավարուհու լուսանկարներն են․ ո՞վ է նրան հիշում այսպիսին․ ուշագրավ մանրամասներ նրա մասին

Հանրահայտ ու բազմաթիվ տարիների հեռուստահաղորդավարության փորձ ունեցող Գայանե Ասլամազյանը հեռուստատեսության աշխատողների օրվա առիթով տեղադրել է իր տարբեր տարիների լուսանկարները, որոնք արվել են հեռուստատեսություններում՝ հեռուստատեսային գործընկերների շրջապատում։

Գայանեն, ինչպես պարզվում է, բավականին վաղուց եղել է հեռուստատեսության աշխատակիցների շարքերում։ Նա դպրոցն ավարտելուց հետո արվեստաբանի կրթություն ու մասնագիտություն է ծավալել, իսկ առաջին աշխատանքը որպես լրագրող է իրականացրել։

Իր կրթությունը Գայանեն օգտագործել է այն ժամանակ, երբ 2002 թվականից հանդես է եկել հեռուստատեսությամբ՝ վարելով իր իսկ հեղինակած «Մեր հայրենիքի մշակույթը» հաղորդաշարը։

Գայանեն ունի «Տարվա լրագրող»-ի մրցանակ։ Ժամանակային տարբեր հատվածներում Գայանեն տարբեր հաղորդումների շրջանակներում է հանդես եկել։ Նրան երբեմն տեսել ենք նաև դերասանուհու կարգավիճակով։

Արդեն տարիներ շարունակ Գայանեն Ամերիկայում է, որտեղ փորձում է շարունակել հաղորդավարի իր կարիերան՝ լուսաբանելով մշակութային ու տեղեկատվական տարատեսակ նախագծեր, հաղորդումներ։

Գայաներին կարելի է տեսնել ֆոտոսեսիաների մասնակցություններով։ Նա սիրում է կերտել ոճային տարբեր կերպարներ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: