Առաջիկայում համալիրում սպասվում է ծանրամարտի առաջնություն, որի առիթով Արայիկ Հարությունյանը գրել է․ «Կարեն Դեմիրճյանը պետական մեծ գործիչ է: Քչերը կարող էին 20-րդ դարում ստեղծել 21-րդ դարի հոյակերտ մի կառույց:

Վստահ եմ, որ նա կուրախանար՝ իմանալով, որ Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը ի վերջո տեղի կունենա իր կառուցած համալիրում»։ Միջազգային կարգի մրցավարների է լինելու նաև Նազիկ Ավդալյանը։ Այս մասին ծանրամարտուհին անձամբ է հայտնել։

Մրցաշարը լինելու է ապրիլի տասնհինգից մինչև քսաներեքն ընկած հատվածում։ Նազիկը մասնավորապես այսպիսի հրապարակում է արել իր հարթակում․

«Այս անգամ Եվրոպայի ծանրամարտի առաջնությանը իմ մասնակցությունը կլինի ոչ թե որպես մարզիկ, այլ որպես միջազգային կարգի մրցավար։ Հաջողություն ցանկանանք մեր մարզիկներին և բոլոր մասնակիցներին»:

Հավելենք, որ նա որոշ անձնական, հոգաբանական ու ֆիզիկական հանգամանքներից ելնելով այլևս մարզիկի կարգավիճակով հանդես չի գալիս, փոխարենը ներկայանում է որպես մրցավար։