Կապշեք, որ լսեք՝ ինչպես է Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի թոռնուհին երգում․ տեսանյութ

Ճանաչված ու սիրված արտիստների Արմենի և Ալլայի թոռնուհին բավականին տաղանդավոր է և ունի տարբեր հետաքրքրություններ, որոնք փորձում է շարունակաբար զարգացնել։ Անժելան նախ հայտնի դարձավ իր բրենդային զարդերով։

Նրա ոճային զարդերը շատերն են հաճույքով կրում։ Վերջերս ընտանիք կազմած Անժելան այս շրջանում, ինչպես երևում է նրա հրապարակումներից, փորձում է զարգացնել իր մյուս կարողությունը՝ երգելու վարպետությունը։

Անժելան հաճախում է վոկալ դասերի, որպեսզի մշակի իր ձայնը։ Նրա մոտ բավականին լավ է ստացվում այդ բարդ գործընթացը։ Անժելան տեղադրել է կադրեր այդ վոկալ դասերից, որտեղ լսվում է, թե ինչպես է նա երգում, ինչպես նաև լսելի է ուսուցչի ձայնը, որը գովեստի ու խրախուսանքի խոսքեր է ասում ընթացքում։

Թե ինչ հետաքրքիր նախաձեռնություն կծնվի այդ դասերից, կպարզվի ընթացքում, իսկ այժմ առաջարկում ենք այդ տեսանյութը, ինչպես նաև այլ կադրեր դիտել կցված նյութում։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: