Գրիգը և Սոնան արդեն մի քանի տարի է, ինչ ընտանիք են կազմել և ապրում են բավականին բուռն ու հագեցած կյանքով։ Նրանց ընտանեկան կյանքի դրվագները հաճախ են դառնում հանրային՝ համեմվելով հումորային ենթատեքստով։

Ժամեր առաջ Սոնան իր հարթակում ցույց էր տվել անավարտ տեսանյութ՝ խոստոնալով շարունակությունը հանրայնացնել ավելի ուշ։ Տեսանյութում երևում էր, թե ինչպես է Գրիգը մոտենում փուչիկին, որ այն ծակի։

Մինչ բոլորը ենթադրում էին, որ Սոնան բալիկի է սպասում, և զույգը պատրաստվում է պարզել ապագա բալիկի սեռը, տեղի է ունենում անսպասելին։

Գրիգը ծակում է փուչիկը՝ պարզելով, որ այնտեղ կանաչ փայլեր են թաքնված։ Նա ապշած փորձում է կնոջից պարզել, թե ինչ է նշանակում դա, իսկ Սոնան ուրախ պատասխանում է, որ իր վերջին տեսահոլովակը մեկ միլիոնից ավել դիտումներ ունի։

Այսպիսով, Սոնան ավելի լայն դիտումներ է ապահովել իր տեսահոլովակի համար։ Տեսանյութը՝ կից։