Նարեկ Սարգսյանը գրել է․ «Կանայք, որ ունեք երեխաներ, երբ հանդիպում եք տղամարդու հետ որպեսզի ամուսնանաք, մի բան ասեմ ձեզ։ Եթե տղամարդն ասում է թե սիրում է ձեզ, բայց երեխաներին չի կարող ընդունել, ուրեմն այդ տղամարդը խաբում է։

Անհնար է, որ տղամարդը սիրի կնոջը և անտարբեր լինի այդ կնոջ երեխաների հանդեպ։ Կապ չունի ո՛չ երեխաների քանակը ո՛չ էլ տարիքը. եթե տղամարդը սիրում է կնոջը, ապա նույն սիրով, դեռ է՛լ ավելի մեծ քնքշանքով սիրում է այդ կնոջ երեխաներին։

Ուստի եթե որևէ տղամարդ ասում է, թե սիրում է ձեզ, բայց խնդիր է տեսնում երեխաների մեջ (ասենք օրինակ ակնարկում է, որ եթե երեխաները չլինեին, կամ եթե 4-ի փոխարեն 1-ը լիներ, ապա ինքը կամուսնանար ևն), էդ պարագայում հանգիստ, առանց ափսոսալու, առանց սխալվելու որևէ կասկածի էդ տղամարդուն ցույց տվեք դռան տեղը։

Միգուցե տղամարդու մեջ կա կիրք, միգուցե ինքը ուզում է քնել ձեր հետ, միգուցե դուք իրեն հաճելի եք, բայց հաստատ եմ ասում, այդ տղամարդու մեջ սեր չկա։ Եթե ինքը ձեր երեխաներին չսիրեց այնպես, ինչպես դուք եք սիրում (դուք դա իր աչքերի մեջ պիտի տեսնեք) ուրեմն ինքը ձեզ չի սիրում այնքան, ինչքան պետք է։

Հավատացնում եմ, որ վաղ թե ուշ կհանդիպեք այնպիսի տղամարդու, որը ձեզ կսիրի ձեր երեխաների հետ միասին ու դեռ կասի՝ ափսոս որ էլ ավելի շատ երեխաների չունեք, որ էլ ավելի շատ սիրեր»։