Կամերային թատրոնի վաստակավոր և սիրված դերասան Գրիգոր Բաղդասարյանի ծննդյան օրն է․ ուշագրավ մանրամասներ նրա մասին

Գրիգոր Բաղդասարյանը վաստակաշատ ու արտիստական մեծ տաղանդի տեր անհատ է։ Գրիգորը երևանցի է, սովորել է Ռուսաստանի Սլավյանսկ քաղաքի ավիատեխնիկական ուսումնարանում։ Ավելի ուշ ուսումը Երևանում շարունակել է թատերական ոլորտում։

Թատերական ոլրտը հենց Գրիգորի համար էր։ Նա շուտով սկսում է հանդես գալ Կամերային թատրոնում՝ կերտելով բազում հետաքրքիր դերեր։ Նա այսօր էլ ակտիվորեն զբաղվում է իր մասնագիտությամբ՝ լինելով ամենից պահանջված դերասաններից մեկը։

Ծննդյան օրվա առիթով վաստակաշատ արտիստը բազում շնորհավորական մեկնաբանություններ է ստացել։ Նրան մաղթել են բեղուն ստեղծագործական ու երջանիկ տարիներ։ Քչերը գիտեն, որ Գրիգորը նաև լավ երգում է։ Նա նաև գիթառ է նվագում և ընկերական հավաքույթները զարդարում է գիթառով գեղեցիկ ստեղծագործություններ կատարելով ու երգելով։

Արտիստն ունի գեղեցիկ ընտանիք։ Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Գրիգորի աղջիկը հուզիչ շնորհավորական գրառմամբ է հանդես եկել։ Նա գրել է․

«Էնքան երջանիկ եմ ,որ ունեմ քեզ, շնորհակալ եմ, որ միշտ կողքս ես, միշտ ուղղորդում ես ինձ, իմ ամենաընկերն ես դու, միշտ առողջ եղի, միշտ անհոգ ու երջանիկ եղի։ Իմ ամենաընկեր բարով ես ծնվել։ Շնորհավոր լուսավոր ծնունդդ»

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: