«Կազմակերպված միջոցառումը թող լինի երևանցիների երախտագիտությունը հիշողությունների, հույզերի և Երևանի հանդեպ նվիրական սիրո համար․․․» ինչպե՞ս են նշել Ֆորշի տարեդարձը

Երևան քաղաքի օրվան նվիրված տոնակատարություններն այս տարի ևս հայնրահայտ ու հասկանալի պատճառներով չեղարկվել են, փոխարենը օրը վերածվել է սիմվոլիկ արարողության։ Երևանի օրվա, ինչպես նաև Ֆորշի տարեդարձի առիթով կազմակերպվել է խորհրդանշական համերգ։

Այս մասին Տիգրան Ավինյանը գրել է․ «Երևանը Ֆորշի երգե՛րն են, որոնք պատկերում են մեր քաղաքը, ու քաղաքը ինքնաբերաբար սկսում է նմանվել իր երգերին:

Հոկտեմբերի 10-ին անցկացվեց «Երևանը երգում է Ֆորշի համար» խորագրով համերգային երեկոն, որը նվիրված էր երգիչ, Ֆորշի 55-ամյակին։

Միջոցառումը տեղի ունեցավ Էրեբունի-Երևան տոնակատարությունների անցկացման օրերին: Ամսաթվերի ներդաշնակությունը Ֆորշի՝ Երևանի կարևոր մաս լինելու վառ վկայությունն է։

Կազմակերպված միջոցառումը թող լինի երևանցիների երախտագիտությունը հիշողությունների, հույզերի և Երևանի հանդեպ նվիրական սիրո համար»:

Նշենք, որ համերգին ներկա է եղել նաև Զառա Արամյանը, որն այդ մասին իր տպավորություններով կիսվել է իր հարթակում՝ հիացական գնահատականներ հնչեցնելով տեղի ունեցածի առիթով։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: