Արտակ Հարությունյանը գրում է. «Վերադառնանք հանրապետության նախկին փեսա, Վատիկանի նախկին դեսպան, բայց այդպես էլ կшլшնավոր չդարձած, ինչ-որ մի տեղ պատսպարված, փախած պարոն Միքայել Մինասյանին։

Վերջինս երեկ հրպապարակել է փաստաթուղթ, որն իրական լինելու դեպքում պետք է ԱԱԾ-ից դուրս չերևար։ Չանդրադառնամ նախորդ նման «արտահոսքերին»։ Քննարկենք այս դեպքը։ Կա ընդամենը երկու տարբերակ.

1. Փաստաթուղթն իրական է,
2. Փաստաթուղթն իրական չէ։

1-ին դեպքում այդ փաստաթուղթը չպետք է դուրս գար ԱԱԾից։ Եթե փաստաթուղթն եղել է ու դուրս է եկել, ուրեմն ԱԱԾում կա հшնցագործ, ով այդ փաստաթուղթը դուրս է հանել։ Բայց հшնցագործ է նաև փաստաթուղթը ստացողն ու հրապարակողը։ Հետևաբար պարոն Մինասյանը հшնցագործ է, ով հրապարակում է ազգային անվտանգության ծառայությունից իրեն զարտուղի ճանապարհով հասած փաստաթուղթ, որի իրավունքը չունի, պետք է դшտվի։

2-րդ դեպքում գործ ունենք կեղծ մատնության ու ձեռագրի կեղծման հետ։ Այս դեպքում ցավակցում եմ արտերկրի ինչ-որ թաքստոցի խոհանոցը հավանած գուրմաններին, բայց իրենց սիրելի պարոն Մինասյանն այս դեպքում ևս հшնցագործ է, պետք է դшտվի։

Արարատ Միրզոյանի առնչությունը էս թղթի հետ ու դրա իրական լինելու դեպքում հանգամանքները պե՛տք է պարզվեն։ Սա արդեն հանրային տիրույթի հարց է դարձել։

Սակայն ոչ մի վայրկյան պետք չի մոռանալ, որ ցանկացած պարագայում գործ ունենք պարոն Մինասյանի կողմից կատարված հшնցագործության հետ, որին ակտիվ ձայնակցում է այսպես կոչված ընդդիմադիր դաշտը։ Ու առավել առաջնային է հենց այս հшնցագործությունը մինչև վերջ պարզելն ու պшտժելը, քանզի սա ազգային անվտանգության մեծ uպшռնալիք է, ավելի կոնկրետ.

— կա՛մ ԱԱԾից արտահոսք,
— կա՛մ ԱԱԾի դեմ ուղղված արշավ։
Ու սա կատարվում է կոնկրետ, իրեն ընդդիմադիր հռչակած խմբակի կողմից»: