Ծնվել է Հովհաննես Ազոյանի երեխան․ ուշագրավ տեսանյութ և այլ մանրամասներ

Հանրահայտ դերասան Հովհաննես Ազոյանը ամիսներ առաջ սոցցանցային հրապարակմամբ ակնարկել էր այն մասին, որ ինքն ունի սիրելի մարդ, որից շուտով պատրաստվում է բալիկ ունենալ։ Դերասանի սիրելին Հասմիկ Հովսեփյանն է։

Այսօր արդեն լույս աշխարհ է եկել դերասանի և Հասմիկի սպասված բալիկը։ Երեխան տղա է։ Ծնողները փոքրիկին բավականին հետաքրքիր անուն են տվել․ նրան Արամ Լուի են անվանակոչել։

Այս ուրախալի առիթով Հովհաննեսը մի կարճատև, բայց էմոցիոնալ տեսանյութ է տեղադրել, որտեղ երևում է, թե ինչպես են նրա ընկերներն արձագանքում այդ ուրախալի նորությանը։ Ընկերները ծափահարում է փոքրիկ Արամ Լուիի լույս աշխարհ գալու համար, իսկ այդ պահը նկարահանող Հովհաննեսը ծիծաղում է։

Դերասանի այս հրապարակման ներքո տեղ են գտել աչքալուսանքի և շնորհավորանքների բազմաթիվ մեկնաբանություններ, բարեմաղթանքներ, որոնց միանում ենք նաև մենք։ Իսկ Հովհաննես Ազոյանի տեղադրած կարճատև տեսանյութը ներկայացնում ենք վարը կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: