Հանրահայտ արտիստներից Նիկոլայ Եղիազարյանը, ծնված ու մեծացած լինելով ավանդական հայկական ընտանիքում, ինքն էլ մեծապես գնահատում և արժևորում է ընտանեկան ավանդույթներն ու սովորույթները, առհասարակ ընտանիքի գաղափարը։

Նիկոլայը մեծ սիրով է կապված հատկապես իր ծնողների հետ։ Վերջերս սիրված արտիստը կորցրել էր սիրելի հորը։ Հորն արժևորող հրապարակումներ Նիկոլայը հաճախ է արել, որին առիթ ունեցել ենք անդրադառնալու։

Այսօր սիրված արտիստի մայրիկի տարեդարձն է։ Նիկոլայը տեղադրել է մայրիկի տարբեր ժամանակների լուսանկարներ՝ գրելով շնորհավորական և արժևորող կարճ, սակայն դիպուկ խոսքեր։

Արտիստը գրել է․ «Ծնունդդ շնորհավոր ՄԱՄ ջան։ Օրհնվի ծնունդդ։ Առողջ լինես, երկար ապրես, որ երկար վայելեմ Քեզ»։

Հատկանշական է, որ Նիկոլայն ընտրել է հատկապես այնպիսի նկարներ, որտեղ մայրը եղել է արտիստի լուսահոգի հայրիկի ընկերակցությամբ։ Նշենք, որ Նիկոլայի մայրը Մարիետա Օսիպյանն է։ Նա Աբովյանից է։

Հավելենք նաև, որ Նիկոլայի կինը ևս շնորհավորական հրապարակում է արել՝ գրելով․ «Շնորհավոր ծնունդդ կյանքս»։