Հանրահայտ հաղորդավար և նաև բեմադրիչ ու ռեժիսոր Շահվերդյան Սուրենը նաև երկու զավակների հայր է։ Սուրենը սերում է մշակութային զարգացած ընտանիքից, որտեղ առաջնային տեղում է բարձր արվեստը։

Լինելով բեմադրիչ Շահվերդյան Վահեի որդին՝ Սուրենը ոչ միայն անձամբ է ժառանգել հոր մշակութային ընկալումը, այլ նաև դա հետևողականորեն փոխանցում է իր զավակներին՝ նրանց համար համապատասխան նպաստավոր միջավայր ստեղծելով։

Սուրենը մեծ ուշադրություն է դարձնում իր զավակների կրթության ու մշակութային, հագեցած դաստիարակության հարցերին, իսկ հնարավորության դեպքում շատ ժամանակ է տրամադրում նրանց։

Սուրենը նաև ունի համացանցում զավակների տարեդարձը շնորհավորելու սովորություն։ Նա տղայի՝ Վահեի, և դստեր՝ Նարեի տարեդարձներին նրանց հետ համատեղ լուսանկարներ է տեղադրում՝ շնորհավորելով զավակներին տարեդարձի առիթով։

Սեպտեմբերի երեսունին ծնվել է Սուրենի գեղեցկադեմ աղջիկը՝ Նարեն։ Սուրենը, տեղադրելով Նարեի լուսանկարները, գրել է․ «Շնորհավոր ծնունդդ, իմ սեր»։ Լուսանկարներում Նարեն փչում է տարեդարձի տորթի մոմերը։