Սիրված երգիչներից Սևակ Ամրոյանը արդեն ավելի քան մեկ տարի է, ինչ ապրում է ամուսնացած մադրու կարգավիճակով։ Նա իր վերջին հարցազրույցներում խոստովանել է, որ բավականին բարդ և միևնույն ժամանակ հաճելի է ունենալ սեփական ընտանիքը և ապրել այդ պատասխանատվությամբ։

Կնոջ՝ Քրիստինեի հետ Սևակը ծանոթ է եղել շատ ավելի վաղ, քան նրանց միջև սկսել է ձևավորվել մտերմություն։ Նրանք իսկզբանե հազվադեպ են շփվել, իսկ հետագա շփումները նոր հետաքրքրությունների և մտերմության առիթ են դարձել։

Սևակը հիմա համարում է, որ իր համար ամենից վստահելի ու մտերիմ ընկերը հենց կինն է, որի հետ անց է կացնում իր օրվա մեծ մասը։ Այսօր Սևակի տիկնոջ տարեդարձն է։ Այդ առիթով երգիչը տեղադրել է իրենց լուսանկարներից մեկը՝ գրելով․

«Ծնունդդ շնորհավոր, իմ սեր, դու միշտ եղիր, որ ես ժպտամ»։ Հավելենք, որ լուսանկարն արվել է Իտալիայում։