«Ծնունդդ շնորհավոր, իմ հրաշք»․ ահա թե ինչպես է Արմեն Պետրոսյանը շնորհավորել դստերը

Գաղտնիք չէ, որ հանրահայտ պրոդյուսեր և արտիստ Արմեն Պետրոսյանի ավագ զավակը՝ դուստրն արդեն չափահաս աղջիկ է, որն ունի իր անձնական բիզնեսը և զբաղվում է հագուստի մոդելավորմամբ։ Արմենի աղջիկն աչքի է ընկնում իր ինքնատիպ կերպարով և ոճով։

Էլինան ամիսներ առաջ պաշտոնապես նշանադրվեց։ Արմեն Պետրոսյանը դրանից հետո խոսեց դստեր մասին՝ հաշվի առնելով հարցերի այն տարափը, որ կար։ Նա իր խոսքում նշեց, որ փեսացուն հասարակ երիտասարդ է, ապա հավելեց, որ դուստրը շատ զգայուն է։

Արմենը վերջին շրջանում երբեմն հիշում է Էլինայի մանկությունը՝ երանի տալով այդ օրերին։ Այսօր Էլինայի ծննդյան տարեդարձն է։ Այդ առիթով հայրը տեղադրել է իր ու Էլինայի լուսանկարներից մեկը՝ գրելով հետևյալը․

«Ծնունդդ շնորհավոր, իմ հրաշք։ Ուզում եմ քեզ միշտ տեսնեմ երջանիկ։ Սիրում եմ քեզ շաաատ»։ Արմենի հայրական այս շնորհավորանքին միացել են շատերը, որոնք հետևում են արտիստի հարթակին։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: