«Ծնունդդ շնորհավոր, իմ կես»․ ինչպե՞ս է հայտնի փաստաբան Գարիկ Գալիկյանը շնորհավորել կնոջը

Հայտնի փաստաբան Գարիկ Գալիկյանը տարիներ ի վեր զբաղվում է հանրային, հասարակական միջավայրում խախտված իրավունքների, օրենքների պաշտպանության կարևորագույն հարցերով։

Շատերը նրան ճանաչում են որպես լավ փաստաբան և մասնագետ։ Քչերը գիտեն, որ փաստաբանը ունի գեղեցիկ ու ներդաշնակ ընտանիք։ Նա ամուսնացած է Հասմիկի հետ։

Գարիկ Գալիկյանն ու Հասմիկ Գալիկյանն իրար հետ ապրում են շուրջ երկու տասնյակ տարի։ Նրանք երեք զավակ են մեծացրել ընտանեկան ներդաշնակ միջավայրում։

Փաստաբանը երկու որդու և մեկ աղջկա հայր է։ Նրա որդիներից մեկը տասնչորս տարեկան է, իսկ մյուսը՝ Գրիգորը, արդեն հայոց սահմանները պաշտպանող զինվորականների շարքերն է հասցրել համալրել։

Գարիկը հազվադեպ է իր սոցհարթակում տիկնոջ մասին հրապարակումներ անում։ Որպես բացառություն՝ ներ ռոմանտիկ երաժշտության ներքո տեղադրել է իր և տիկնոջ լուսանկարներից մեկը՝ շնորհավորելով նրա տարեդարձը։

Գ․ Գալիկյանի տեղադրած տեսանյութը կարող եք դիտել ստորև։ Այդ նյութին կից փատսբանը գրել է․ «Ծնունդդ շնորհավոր, իմ կես»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: