Արմեն Աշոտյանն իր հարթակում հիմնականում հանրային հնչեղություն ունեցող թեմաների անդրադառնում, իսկ անձնական հրապարակումներ անում է այն ժամանակ, երբ կա հատուկ որևէ առիթ։ Հերթական անձնական հրապարակման առիթը նրա քրոջ ծննդյան տարեդարձն է։

Արմեն Աշոտյանը տեղադրել է քույրիկի՝ Ազիկ Աշոտյանի հետ համատեղ մի լուսանկար՝ շնորհավորելով նրան։ Արմեն Աշոտյանը գրել է․ «Ծնունդդ շնորհավոր, իմ լավ քույր, իմ հարազատ մարդ, իմ լավ բժշկուհի»։

Ազիկ Աշոտյանը Բժշկական համալսարանում է մասնագիտական կրթություն ստացել, որից հետո նախ Հրազդանի բժշկական կենտրոնում է աշխատել, ապա աշխատել ու հիմա էլ աշխատում է Ուիգմոր քլինիք ժամանակակից բժշկական կենտրոնում, որը գործում է Երևանում։

Հավելենք նաև, որ ինքը՝ Արմեն Աշոտյանը, ևս բժշկական կրթություն ունի։ Բժշկական կրթություն ունի նաև Աշոտյանի տիկինը։ Ինչպես երևում է, նրանց մեծ ընտանիքում բժշկական կրթությունն ամենահարգի ու նախընտրելի մասնագիտություններից մեկն է։