«Ծնունդդ շնորհավոր թանկս․․․» տաղանդավոր դերասան Նիկոլայ Եղիազարյանի ծննդյան տարեդարձը և մայրիկի ջերմ շնորհավորանքը

Տաղանդաշատ ու սիրելի արտիստ Նիկոլայ Եղիազարյանը շատ ընտանիքասեր անհատ է։ Նրա կյանքում մեծ տեղ է զբաղեցնում ամուր ընտանեկան կառույցի գաղափարը։ Նիկոլայի սոցհարթակը ողողված է ընտանեկան իրադարձությունների, կարևոր դրվագների մասին պատմող կադրերով։

Սիրված դերասանը ընտանիքի օրինակելի ու նվիրված հայր է, սիրող ամուսին է ու հոգատար զավակ, որն ապրում է ծնողներով, իսկ ծնողներն էլ ապրում են իրենց թանակգին տղայով։ Ցավոք, տարիներ առաջ Նիկոլայի հայրը լքեց երկրային աշխարհը։

Նիկոլայը, որ շատ կապված էր հորը, մեծ դժվարությամբ կարողացավ հաղթահարել այդ ցավը։ Այժմ նրա որդիական սերը հոր հիշատակով ու մայրական սիրով է սնվում։ Սիրելի որդու տարեդարձի առիթով Նիկոլայի մայրը գրել է․ «Ծնունդդ շնորհավոր թանկս, իմ մայրական աղոթքները թող միշտ ուղեկցեն քեզ»։

Իրենց համատեղ լուսանկարով ու ջերմ խոսքերով Նիկոլայի տարեդարձը շնորհավորել է նաև նրա սիրելի կինը՝ Հելեն Հովհաննիսյանը։ Նա գրել է․ «Շնորհավոր ծնունդդ, իմ Ամենակարևոր»։

Рейтинг
( 4 оценки, среднее 2.25 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: