«Ծանր օրերդ մշակութային շnկով կտրեմ․ Բոջաք Հորսմանն ու Հովհաննես Զարդարյանը․․․»

Արմեն Եսայանցը գրում է․ «Ծանր օրերդ մշակութային շnկով կտրեմ․ Բոջաք Հորսմանն ու Հովհաննես Զարդարյանը։

Ուրեմն, Netflix-ը ունի հանճարեղ անիմացիոն սերիալ Բոջաք Հորսման։ Երկար խառը-մառը օրվանից հետո հերթական էպիզոդն եմ նայում, ու ԲՈՒՄ՝ ուղղակի հղում Հովհաննես Զարդարյանի՝ 1956 թվականի հայտնի «Գարուն» կտավին։

Սերիալում արվեստային նման հղումներ էլի կան, ասենց նույն Դեվիդ Հոքնի, Ֆրանս Մարկ, Բասքիա, Կլիմտ, մի հոդված գտա, որտեղ ի մի են բերված գրեթե բոլոր այդ հղումները, բայց էս կոնկրետ աշխատանքի մասին բան չգտա։

Երևի ես առաջին նկատողն եմ։ Զարդարյանի այս ստեղծագործությունը անկյունաքարային է, բայց ամեն դեպքում ես շnկ ապրեցի, բերանս բաց մնաց, երբ ֆիքսեցի։

Իդեպ, սերիալում մի հղում էլ եմ նկատել հայկական թեմային՝ կոնկրետ Հայոց ցեղшuպանության մասով, ինչը Լոս Անջելեսի դեպքում նորմալ ա, բայց ֆիլմի ստեղծողների մեջ անկեղծ ասած հայկական ազգանուն չգտա, կամ չնկատեցի։ Ամեն դեպքում, ՎԱՈՒ»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: