Ապրիլյան վերջին երկու օրերը նշանավորվեցին թանկագին կորուստներով, որոնք մեծ ափսոսանքի են արժանի։ Կյանքից հեռացավ ՀՊՄՀ դասախոս, գրականագետ Գիլավյան Մարտինը։ Ապա ցավով տեղեկացանք սահմանային միջադեպի մասին, որը չորս լուսավոր տղաների կյանք արժեցավ։

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ կյանքից հեռացել է մեկ այլ ականավոր մտավորական՝ Վարդան Դևրիկյանը, որը ղեկավարում էր ԳԱԱ Գրականության ինստիտուտը։ Նրա վախճանը մեծ կորուստ է նախ և առաջ հայ գրականագիտական մտքի համար։

Վ․ Դևրիկյանն իր կերպարով անխոնջ գիտնականի ու հայրենասեր, հայրենանվեր հայրոդու օրինակ է, որը տարիներ առաջ մասնակցել է արցախյան մարտերին, որից հետո զբաղվել է բեղում գիտական ու գրական գործունեությամբ։

Տարբեր տարիներին նրան են վստահել մի շարք կարևոր պաշտոններ ու պարտականություններ, որոնք կապված են գիտության ու գրականության հետ։ Այս տարիների ընթացքում քառասունից ավելի գրքեր է հեղինակել, որոնք գիտական մեծ արժեք ունեն։ Դևրիկյանն ունի ընտանիք, մեկ դուստր։