Խորը կսկիծով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը․ մանրամասներ

Գրեթե ամենօրյա կտրվածքով տեղեկանում ենք ցավալի մարդկային կորուստների մասին։ Մեզնից հեռանում են տարիների մեծ վաստակ ունեցող մարդիկ, որոնք իրենց կենսագործուներության ընթացքում թողել են խիստ արժեքավոր հետագիծ։

Այսօր տեղեկություն է տեղադրվել այն մասին, որ կյանքից հեռացել է մեր երկրի արտակարգ ու լիազոր դեսպաններից Համլետ Գասպարյանը, ով ոչ միայն հրաշալի դիվանագետ և թարգմանիչ էր, այլ նաև նախագահի խորհրդականն էր։

Համլետ Գասպարյանն իր գործունեության ընթացքում խմբագրել է բազմաթիվ գեղարվեստական ու փաստագրական գրքեր, նյութեր, հեղինակել է արժեքավոր հոդվածներ։

Համլետ Գասպարյանը ծնվել է Տավուշի մարզում գտնվող աչաջուր համայքնում։ Նա լեզվաբանական կրթություն է ստացել, զբաղվել թարգմանական գործով։ Ժամանակին մասնակցել է ղարաբաղյան հայտնի շարժմանը։

Թղթակցել է բազմաթիվ ամսագրերի ու թերթերի։ Տարբեր տարիներին տարբեր երկրներում եղել է արտակարգ ու լիազոր դեսպան։ Համլետ Գասպարյանը 2018 թվականից նախագահականում խորհրդական էր։ Նա յոթանասունմեկ տարեկան էր։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: