Խոստովանեցին․ Արա Գևորգյանը ադրբեջանական հաղորդումից մի հատված է հրապարակել

Տաղանդաշատ հայ երաժիշտ Արա Գևորգյանի ստեղծագործություններից մեկի շուրջ ինչպես հայտնի է հեղինակային իրավունքների խախտման աղմուկ է բարձրացել։ Հայ երաժշտի գործը փորձել են յուրացնել և որպես ադրբեջանական ներկայացնել ադրբեջանցի երաժիշտները։

Այս հարցող Արա Գևորգյանը դիմել է նույնիսկ միջազգային համապատասխան ատյանների։ Նա տարիներ շարունակ համառորեն պայքարում է իր հեղինակային իրավունքների վերականգնման համար։

Եարժիշտը նի տեսանյութ է տեղադրել ադրբեջանական հաղորդումներից մեկից։ Տեսանյութի մեջ երևում է, թե ինչպես է մի ադրբեջանցի երաժշիտ ասում, որ հարևան երկրի երաժիշտներից մեկը ունի երաժշտություն, որը երբեմն ադրբեջանական է ներկայացվում։

Ադրբեջանցի երաժիշտն արձանագրում է, որ երաժշտությունն իսկապես հայկական է։ Պետք չէ այն կատարել ու ներկայացնել որպես ադրբեջանական։ Երաժշտությունը հստակեցնելու համար նա խնդրում է, որ ստուդիայում ներկա երաժիշտներից մեկը հնչեցնի այն։

Իսկ թե ինչ է կատարվում հաղորդման ստուդիայում, երբ հնչում է Արա Գևորգյանի երաժշտությունը, կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: