Խաղաղություն․ հայտնի հոգեբան Մարիամ Մեհրաբյանը ամուսնու հետ տեսանյութ է հրապարակել․ ահա թե որտեղ են նրանք

Հանրահայտ հոգեբան Մարիամ Մեհրաբյանը ամուսնու հետ գնտվում է Միացյալ նահանգներում։ Նրանք Ամերիկայի Միացյալ նահանգների Սանտա-Մոնիկա բնակավայրում են, որտեղից էլ տեսանյութ է հրապարակել Մարիամը։

Նա տեղադրել է կարճ տևողություն ունեցող մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են ամուսինները քայլում լողափով գիշերային ժամին։ Տեսանյութը Մարիամը վերնագրել է «Խաղաղություն»։ Տեսանյութի մեջ լսելի է միայն ջրի ալիքների ձայնը։

Նշենք, որ Մարիամը և Արկադին բազմազավակ ծնողներ են, սակայն այդ փաստը ոչ մի կերպ չի խանգարում կամ խոչընդոտում, որ նրանք միասին ոչ միայն բուռն և արդյունավետ աշխատանքային գործունեություն ծավալեն, այլ նաև ակտիվ ու հետաքրքիր հանգստանան։

Նրանք կարողացել են տարիների ընթացքում ստեղծել այնպիսի ընտանեկան մթնոլորտ, որտեղ գերակայում է փոխադարձ հոգատարությունը, սերը, նվիրվածությունը, հարգանքն ու փոխըմբռնումը։ Մարիամի տեղադրած տեսանյութը ներկայացնում ենք ստորև։ Տեսանյութին ջերմորեն են արձագանքել ամուսինների ընկերները։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: