«Խաղաղության հարց չի լուծվում, ցեղաuպանություն եւ հայրենազրկում է լինում»

Նարինե Դիլբարյանը գրում է․ «Միջազգային հանրության անունից հայտարարություններ բարձրաձայնող դեռ վարչապետի պաշտոնին գտնվող Փաշինյանին թվում է, թե հարմարվողականությունն ու հանձնվողականությունը, ազգային ու պետական շահերը, իրավունքները զիջելը հանուն բարձրագոչ անգո խաղաղության դիվանագիտության միակ ճանապարհն է՝ գայլերը կուշտ կլինեն, ոչխարներն էլ՝ ողջ ու բախտավոր։

Ազգերի ինքնորոշման, անվտանգ ու ինքնիշխան ապրելու, հայրենիք ունենալու իրավունքները միջազգային ահաբեկիչ պետական ղեկավար Ալիեւին զիջելով՝ խաղաղության հարց չի լուծվում, ցեղաuպանություն եւ հայրենազրկում է լինում։

Ուստի հա՛յ ժողովուրդ, Հայաստանում, Արցախում եւ սփյուռքում պատրաստ կաց ոտքի ելնելու եւ դիմադրության ու փրկության պայքար բարձրացնելու։ Ազատության եւ կյանքի մեր դրոշը հզոր ուժերով պարզենք։ Կառավարության ղեկավարը ԱԺ-ում հռչակեց իր հրաժարումը պայքարից քնարախառն պաթետիզմով։

Իսկ միջազգային կոչված հանրությունը հաշվի է նստում միայն պայքարողի քաղաքական փաստարկների հետ։ Կորչի ապաքաղաքական մտածողությունը։ Օրակարգում Հայաստանի ինքնիշխան պետության, արժանապատիվ գոյության հարցն է։ Գալիս է մեր՝ հայկական ժամանակը»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: