Երգչուհի Ալլա Լևոնյանի որդին զորակոչվել է բանակ։ Այս մասին հայտնել է սիրված երգչուհին իր ինստագրամյան էջում և տեղադրել հուզիչ լուսանկար որդու հետ։

Մոր սիրտը լցված է թե՛ հպարտությամբ, թե՛ անհանգստությամբ։ Մոր անսահման սիրով և հոգատարությամբ կիսված այս լուսանկարը, որը նկարահանվել է այն պահին, երբ մայրը ճանապարհում է որդուն, անչափ հուզիչ է և անհնար է դիտել առանց արցունքների։

«Խաղաղ երկինք, բարի ծառայություն մեր որդիներին»՝ գրելով լուսանկարին կից, երգչուհին մեկնաբանել է այն, ինչ շատ մայրեր են զգում՝ հույս ու աղոթք, որ որդիները խաղաղ և առողջ վերադառնան։