Մհեր Արմենիան գրում է․ «Ծանոթացեք Լևոնն է, այն քաղաքացին, որը հոկտեմբերի 25֊ից, երբ ես և իմ կուսակցական ընկերները գալիս էինք քայլերթով Շուռնուխից Երևան, նա այդ ժամանակ fasebook-ի միջոցով հնչեցրել էր իմ հասցեին վիրավորանք և սպառնալիք։

Ես դիմեցի ոստիկանություն և նրան շատ արագ հայտնաբերեցին։ Հարուցվեց քրեական գործ։ Անցավ ժամանակ և, երբ գործը պետք է ուղարկվեր դատարան, մենք հանդիպեցինք Աբովյան քաղաքի քննչական բաժնում, և երկար զրուցեցինք:

Լևոնը զղջաց իր սխալի համար, ես՝ տեսնելով և լսելով նրա զղջումը, որոշեցի ներել նրան։ Քրեական գործը կարճվեց, և դադարեցվեց քրեական հետապնդումը նրա հանդեպ։ Լևոնին նվիրեցի իմ ձայնասկավառակը։ Նա ունի ընտանիք, 2 զավակ։ Նրան մաղթում եմ միայն երջանկություն՝ իր ընտանիքի հետ միասին։

Հատուկ շնորհակալություններս ՀՀ ոստիկանության, ՀՀ դատախազության, ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցներին` իրենց պարտականությունները պատշաճ կատարելու համար։ Ներեցի և ազատեցի ինքս ինձ` ուսերիս դրված այդ ծանր բեռից` գիտակցելով թե ինչ հետևանքներ կարող էր լինել, երբ նա կանգներ պատասխանատվության առաջ։

Անկախ ամեն ինչից, եթե մարդը սխալվել է, եթե նա ընդունում է իր սխալը, պետք է ներես։ Ոչ մեկս չենք կարող լինել կատարյալ, կատարյալ միայն Աստված է, Հիսուս Քրիստոսը։ Մենք մարդ արարածներս կատարյալ չենք, բայց պետք է ձգտենք և նմանվենք Աստվածային կատարելությանը, որ մեզ տրված է ի վերուստ։

Օգտվելով այս առիթից 2021 թվականի ավարտին ուզում եմ ներեղություն խնդրել բոլոր այն մարդկանցից` ծանոթ, թե անծանոթ, ում երբևիցե գիտակցաբար կամ անգիտակցաբար նեղացրել կամ վիրավորել եմ։ Հ.Գ.Պետք է ներես, որ ներվես, պետք է սիրես,որ սիրվես, պետք է հարգես, որ հարգվես։ (Խնդրում եմ չքաղաքականացնել)»։