«Լրիվ անծանոթ ինձ քաղաքում մտա պատահական առաջին խանութը, ու պարզվեց՝ թուրքեր են։ Ուշ հասկացա, բայց էլ դուրս չեկա․․․»

Էդուարդ Մանվելյանը գրում է․ «Շատերիդ եմ ցավեցնում, գիտեմ, բայց պարզապես, միշտ շուռ տվեք մեդալը, մի՜շտ. Որ անհատի նկարն էլ լինի մի կողմում, մյուս երեսին, պարտադիր, հասարակության պատկերն է։ Սա պատերազմից հետո էր արդեն՝ 2021-ին։

Լրիվ անծանոթ ինձ քաղաքում մտա պատահական առաջին խանութը, ու պարզվեց՝ թուրքեր են։ Ուշ հասկացա, բայց էլ դուրս չեկա․ մի երկու բան առա, մամայի հետ հարցուփորձ արեցի հեռախոսով, անիմաստ պտույտ տվեցի խանութի մեջ ու առաջացա վճարելու։

Երևի երեսունի մոտ մի թուրք էր դրամարկղում։ Հաշվում էր ու նայում աչքերիս մեջ։ Շատ նայեց ու չդիմացավ․ -Ֆրանսիայու՞մ ես ծնվել, — հարցրեց։ Անակնկալի եկած, մի բան էլ մունաթ եկա՝ օրենքի տառին համապատասխան՝ կասեր դասականը․ -Ի՞նչ խնդիր կա․ ճակատիս ինչ-որ բա՞ն ա գրած։ -Իսկ դու իմ ճակատային պատին ոչինչ չտեսա՞ր արտասովոր։

Նայեցի մի քիչ վեր, ու՝ այ քեզ կրակ ու պատիժ՝ «Նոյն իջնում է Արարատից»՝ ոչ օրիգինալը իհարկե։ Ասում եմ՝ բայց դու ինչի՞ց ենաթադրեցիր, որ նկարն ինձ ինչ-որ բան պիտի ասեր։ Ասում ա՝ բա մամայի հետ ի՞նչ լեզվով էիր խոսում։ Այս զրույցը գնում է ֆրանսերեն։ Ասում եմ դու ի՞նչ ազգ ես։

Ասում ա մինչև անցյալ տարվա վերջ հերս ասում էր դու թուրք ես, մերս ասում էր դու հայի արյուն ունես։ Ասում եմ բա քո «զեմլյակներդ» քեզ չե՞ն հալածում էս նկարի համար։ Նայեց աչքերիս, հանեց հեռախոսը, բացեց նկարները՝ երեխեքի հետ նկարված Վանում՝ ինչ-որ ավերակ տան բակում։ Ասում ա պապս տատիկիս այ էստեղից ա տարել՝ մերս ասում էր բռնի ուժով։

Բայց ես ամբողջ կյանքում չկարողացա ինձ ո՛չ թուրք զգալ, ո՛չ էլ, թեկուզ կիսով՝ հայ։ Իսկ հիմա, տեսնելով, թե էրդողանը ոնց փչացրեց իր ազգակից կոչված ադրբեջանին՝ հանուն սեփական շահի, ես որոշեցի դառնալ ֆրանսիացի՝ վերջնական։ Տատիկիս շատ աղոտ եմ հիշում, բայց ինձ Լաո էր ասում, ու հերս ու պապս ուղղակի ծիծաղում էին։

Հաշիվը վերջացրեց, քարտը մեկնեցի, չվերցրեց․ — Դու ինձ ոչինչ պարտք չես․ ես պարտք մնացի տատիկիս ու մորս․ տատս մնաց թուրքիայում, իսկ մորս թաղեցի այստեղ՝ ֆրանսիական հողում։ Ես ֆրանսիացի եմ, ոչ քրիստոնիա եմ, որ մուսուլման, ոչ ծայրահեղական․ ես ընդամենը իմ տատիկիս լավաշն եմ երազում, որ պապս ձեռքիցս առնում էր ու լցնում խոզերի դեմը։ Որ գնաս տատիկներիս գերեզմանը, էս փողով՝ մոտ քառասուն եվրոյ էր առևտուրս, ծաղիկ ու խունկ առ ու հաշվի տվեցիր պարտքդ։

Հ․Գ․ Պատերազմը դեռ վերջը չէ․ վերջը՝ մարդու էությունից նրա տան մասին հիշողությունները թալանելն է, ինչին էլ գնաց նախա և հետհեղափոխական պրոլետարիզմը, և ինչը որ հիմա կատարվում է Բերձորում, ինչը որ արդեն կատարվել է Հադրութում։ Մարսեք»։

Рейтинг
( 6 оценок, среднее 4.83 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: