Լրացել է Սիրուն Մինասի երկրորդ բալիկի քառասուն օրականը․ ահա թե ինչ ընտանեկան լուսանկարներ է հրապարակել նա

Հայտնի բժշկուհի Սիրուն Մինասը, ինչպես հայտնի է, երկրորդ բալիկին է շաբաթներ առաջ լույս աշխարհ բերել։ Բալիկն այս անգամ աղջիկ է։

Մինասը նախօրեին ընտանիքի անդամների հետ նշանավորել է իր երկրորդ բալիկի քառասուն օրականը։ Ընդունված սովորույթի համաձայն՝ Մինասը ընտանիքի մյուս անդամների հետ միասին այցելել է եկեղեցի։

Նրանք եկեղեցում օրհնություն են ստացել։ Իր առաջին հոգևոր օրհնությունն է ստացել նաև քառասուն օրականը նոր-նոր բոլորած փոքրիկը։

Օրվա իրադարձությունների ընթացքը պատմող լուսանկարային կադրեր է տեղադրել Սիրունն իր սոցհարթակում՝ մեջբերելով հոգևոր սաղմոսներից մեկը։

Լուսանկարներում երևում է, որ եկեղեցում ծնողների հետ է եղել նաև ընտանիքի առաջնեկը, ով լուսանկարներում հայրիկի գրկում է։

Նշենք, որ արդեն երկու բալիկների մայրիկ դարձած բժշկուհին վերստին փորձում է քայլ առ քայլ վերադառնալ մասնագիտական գործունեությանը։

Որքան էլ Մինասը սիրի իր բալիկների հետ անցկացրած ժամանակը, նա ամեն դեպքում կայուն կապ է պահում նաև մասնագիտական գործունեության մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: