Բավականին երիտասարդ տարիքում մասնագիտությամբ քիմիկ Մելանյայի հետ ընտանիք կազմած հայտնի ու տաղանդավոր արտիստ Աշոտ Ղազարյանն արդեն քառասունհինգ տարի է, ինչ շարունակում է սիրով ապրել տիկնոջ հետ։

Նրանք այս քառասունհինգ տարիների ընթացքում կարողացել են ստեղծել ընտանեկան ջերմ միջավայր, որտեղ մեծացել, հասակ են առել երկու զավակ՝ դուստր և որդի, ովքեր այսօր ունեն իրենց ընտանիքները։

Ա․ Ղազարյանի տղան ապրում է Հայաստանում։ Արմանի բնակարանը գտնվում է հայրական տան հարևանությամբ։ Նրա ընտանիքն ամենօրյա մշտական շփումների մեջ է հայրական տան, ծնողների հետ։

Դերասանի դուստրը՝ Մագան, ամուսնությունից հետո տեղափոխվել է Ռուսաստան՝ հիմնավորվելով Սոչի քաղաքում, որտեղ էլ փորձում են կայանալ Մագայի զավակները։ Նրանք հասցրել են լուրջ հաջողություններ գրանցել։

Ծնողների ամուսնության քառասունհինգամյակի կապակցությամբ Մագան տեղադրել է նրան լուսանկարները՝ շնորհավորելով նրանց։

Աշոտ Ղազարյանն իր ֆեյսբուքյան պատմություններում ևս տեղադրել է իր և տիկին Մելանյայի լհամատեղ լուսանկարը՝ նշելով տիկնոջը։