Լրագրող Սեմյոն Պեգովը վիրավորվել է Դոնեցկում․ մանրամասներ

Հանրահայտ լրագրող Սեմյոն Պեգովը տարիներ շարունակ հատուկ ուղղվածությամբ է աշխատում՝ լուսաբանելով ռազմական իրավիճակներ, տարբեր տարածաշրջանների պատերազմներ։ Նա արագ հասնում է բոլոր այն կետերը, որտեղ ընթանում են թեժ մարտեր։

Թվում է՝ լրագրողն այնքան է հմտացել պատերազմական իրավիճակներ լուսաբանելու գործում, որ այլևս որևէ վտանգ չի կարող նրան uպառնալ։ Սակայն փորձառու ռազմական լրագրողը վիրավորվել է Դոնեցկում, որտեղ հայտնվել էր ռազմական գործողությունները մեկնաբանելու և լուսաբանելու համար։

Այս մասին հայտնել են Ս․ Պեգովի Վոր Գոնզո լրատվական կազմակերպության ներկայացուցիչները։ Այս մասին հրապարակում է արել նաև Մարգարիտա Սիմոնյանը՝ գրելով, որ հույս ունի՝ վնասվածքը լուրջ չէ և գործընկերը շուտով իր գործին կվերադառնա։

Այս պահին հայտնի է, որ Պեգովի վիրավորումը ոտքի հատվածում է եղել։ Նրան անմիջապես Դոնեցկի մոտակա հիվանդանոց են փոխադրել, որտեղ առաջին օգնություն են ցուցաբերել։ Մնացած նորությունները ներկայացվելու են հաջորդիվ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: