Լուսինե Թովմասյանի դստեր ծննդյան տոնական լուսանկարները

Լուսինե Թովմասյանն, ինչպես հայտնի է, արդեն ավելի քան ութ տարի է, ինչ ամուսնացած է Արթուր Հովհաննիսյանի հետ:

Այս գեղեցիկ ընտանիքում մեծանում են երկու հրաշալի բալիկներ: Լուսինեի և Արթուրի առաջին բալիկը՝ դստրիկը, բոլորել է ծննդյան յոթ տարին:

Նշենք, որ գեղեցիկ դստրիկին ծնողները Արիանա են անվանել: Չնայած Արինան դեկտեմբերի քսանյոթին է բոլորել ծննդյան յոթամյակը, սակայն նախորդ սեպտեմբերին նա արդեն արել է դպրոցական առաջին քայլերը:

Լուսինե Թովմասյանը դստրիկի ծննդյան օրվա լուսանկարները հանրայնացրել է ավելի ուշ՝ վերջերս: Լուսանկարները հրապարակելով՝ Լուսինեն նշել է, որ Արիանայի համար շատ տպավորիչ ու գեղեցիկ օր է եղել:

Լուսինեն իր բոլոր բարեմաղթանքները դստեր յոթամյակի առիթով ամփոփել է խաղաղ երկինք մաղթելով, քանի որ այս օրերին ամենից անհրաժեշտ բարեմաղթանքը հենց խաղաղության բարեմաղթանքն է:

Նշենք, որ ընտանիքը ձմռան տոնական օրերն անց են կացրել տաք եղանակային պայմաններում՝ Կարմիր ծովի ափամերձ հատվածում:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: