Ելենա Բորիսենկոն շատ մտերիմ է եղել Լուսինե Կիրակոսյանի հետ։ Նա այն բացառիկ անհատներից է, որից Լուսինեն չէր նեղացել և որին ցանկացել է տեսնել հիվանդանոցում եղած ժամանակահատվածում։ Լուսինեն վերջին շրջանում շատ ջերմ շփվել է Գայանե անունով աղջկա հետ։

Ելենա Բորիսենկոն պատմում է, որ գնացել է հիվանդանոց ու տեսել Լուսինեին։ Ելենան, իմանալով, թե իրականում ինչ է կատարվում, խորհուրդ է տալիս, որ մարդիկ առանց իրազեկ լինելու չխոսեն Լուսինեի լքված լինելու մասին։

Ելենան պատմում է, որ առաջիկայում Քրիստ Մանարյանը պատրաստվել է ներկայացում բեմադրել, որի փորձերին մասնակցել է նաև Լուսինեն։ Երբ նա հիվանդացել է, Քրիստի կինը՝ Նունեն, համեզել է Լուսինեին հիվանդանոց տանել, բայց Լուսինեն համառել ու չի գնացել։

Ելենան չի ժխտում, որ գնահատված չի եղել Լուսինեն իր վաստակածի չափ, բայց սոցցանցերում տարածվողն իրականության հետ կապ չունի։ Ելենան նաև կարծում է, որ Լուսինեն հիվանդ ժամանկ չի պայքարել, այդպես է կարծում նաև նրա բժիշկը։