Լուսանկարներում 10-ամյա Արմեն Պետրոսյանն է, ով այս տարիքում առանձնացել է բացառիկ որակներով․ Զարուհի Բաթոյանը մանրամասներ է հայտնում

Նախկինում նախարար, իսկ հիմա հասարակական ոլորտում բավականի ակտիվ Զ․ Բաթոյանն իր սոցհարթակում մանրամասներ է հայտնում տասնամյա մի տղայի քաջագործությունների մասին։

Զ․ Բաթոյանը, տեղադրելով տասնամյա տղայի լուսանկարը, պատմել է, որ լուսանկարում երևացող տղան Արմեն Պետրոսյանն է։ Արմենն ընդամենը տասը տարեկան է, սակայն այդ տարիքում հասցրել է աչքի ընկնել իր բացառիկ մարդսաիրական հատկանիշներով։

Որքան էլ զարմանալի է, Արմենը Թալինի ջրանցք ընկшծ մի քաղաքացու կյանք է կարողացել փրկել։ Ջրանցքը սնվում է Ախուրյանի ջրամբարից։ Արմենի դրսևորած բացառիկ Դրսևորած անհավանական վճռականության, անձնուրաց և անգնահատելի արարքի համար տասնամյա Արմենն այսօր պարգևատրվել է։

Նրան Արմավիրի մարզպետի կողմից պատվոգիր է շնորհվել: Արմենը նաև արժանացել է «Քաջ սիրտ» մեդալի ու դիպլոմի։ Այս մեդալն ու դիպլոմը շնորհվում է համառուսական պետական-հասարակական նախաձեռնության շրջանակում։ Արմենի անհավանական ու գնահատելի արարքը հիացմունք և մեծ զարմանք է առաջ բերել բոլորի մոտ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: