Այսօր լուսահոգի ու տաղանդավոր երգչուհի Նադեժդա Սարգսյանը կդառնար վաթսունութ տարեկան։ Նա, սակայն, վաթսուներեք տարեկանում հեռացավ երկրային կյանքին, քանի որ ուներ անբուժելի հիվանդություն։

Ն․ Սարգսյանի մասին մինչ հիմա էլ նրա մտերիմները, ընկերական շրջապատի ներկայացուցիչները սիրով ու կարոտով են խոսում։ Նա մահացել է Նաիրի բժշկական կենտրոնում և ամփոփված է Երևանի պանթեոնում։

Նադեժդան իր նախնական կրթությունը ստացել է Կինոդերասանի արտիստական ստուդիայում, իսկ հետո ուսումը շարունակել է Մոսկվայի թատերական արվեստի ինստիտուտում։ Նադեժդան 1973 թվականից հանդես է եկել որպես մենակատար։

Երգել է վոկալ-գործիքային անսամբլում, ինչպես նաև Հայկական պետական էստրադային նվագախմբում։ 1980-ական թվականների վերջից Նադեժդան սկսել է նաև երաժշտական դասեր և պրոդյուսերական աշխատանքներ վարել։

Հայտնի է Նադեժդայի «Դո Ռե Մի» նախագիծը, որ շատ երեխաների համար ճանապարհ հարթեց դեպի մեծ բեմեր։

Նադեժդան կյանքը կապել է քանդակագործ, երջանկահիշատակ Բեջանյան Դավիթի հետ։ Նրանց միակ զավակը Էմմին է։